Վանդալները փորձել են ապամոնտաժել Խրուշչովի առանձնատան երկաթե խողովակները
Կիևում անհայտ անձինք փորձել են ոչնչացնել Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի ամառանոցը: Վանդալները փորձել են ապամոնտաժել երկաթե խողովակները, ինչի արդյունքում շենքի երկրորդ հարկը փլվել է, -գրում է «Апостроф»-ը:
«Շրջանային իշխանությունները պետք է կապվեն այդ տան սեփականատիրոջ հետ և նրան պարտավորեցնեն շինարարական աշխատանքներ իրականացնել: Եթե սեփականատերը չունի գումար վերանորոգելու համար, ապա պետք է այն վերադարձնի քաղաքային իշխանութուններին», -նշվում է Կիևի քաղաքապետարանի մշակութային ժառանգության պահպանության վարչության հղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ