Վթար Արմավիրում. տուժածների վիճակը միջին ծանրության է
Այսօր՝ ժամը 05.58-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Ավտոմեքենայի վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Կ.-ը և ուղևոր՝ 1996 թ. ծնված Գ. Ֆ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ