Հրանուշ Հակոբյանի կոչին արձագանքողներ կան
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքահայերին ուղղված կոչին արձագանքներ կան:
«Այո, մեծ շարժում կա: Կան նամակներ, արտասահմանյան թերթերում հրապարակումներ: Իրենք էլ գտնում են, որ նման բան պետք է անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ձեր կոչին արձագանքողներ կան:
Նշենք, որ սփյուռքի նախարարը սփյուռքահայերին կոչ էր արել ակտիվորեն ՀՀ բանկերում գումար ներդնել:
Հ. Հակոբյանի խոսքով, սփյուռքի նախարարի հիմնական խնդիրն է ներկայացնել հայաստանյան իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ բանկերը հզորացնելու անհրաժեշտություն կա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին