Աշխարհում առաջին սպանության հետքն է հայտնաբերվել
Իսպանացի հնագետները հայտնաբերել են «աշխարհում առաջին սպանության» հետքերը՝ հավաքելով հին քարե դարի ժամանակաշրջանի մարդու գանգը: Գլուխը վերականգնվել է 53 մասից, ինչի արդյունքում գիտնականները պարզել են, որ գանգի տերը, որն ապրել է մեզանից 436 տարի առաջ, մահացել է բռնության հետևանքով:
Newsru.com-ը վկայակոչելով իսպանական El Pais պարբերականին, գրում է, որ գանգի տիրոջը երկու անգամ հարվածել են գլխին և 13 մետր բարձրությունից գցել քարանձավի մեջ: Գանգը հայտնաբերվել է Իսպանիայի հյուսիսային Բուրգոս նահանգի Ատապուէրկա գյուղի մոտ գտնվող քարանձավում:
Գանգի տիրոջ մահվան քրեական բնութագրում առկա է ճակատային հատվածի վրա երկու փոսիկ. դրանք երկուսն էլ առաջացել են նույն իրով հարվածի հետևանքով:
Քանի որ երկու հարվածն էլ մահացու են եղել, գիտնականները հերքել են դժբախտ պատահարի վարկածը և եզրակացրել են, որ այդ մարդուն ակնհայտորեն ցանկացել են սպանել: