Որևէ ադրբեջանական կայք պետք չէ բերել հայկական դաշտ. Տ. Քոչարյան
Սա մշտական երևույթ է, և ամեն օր այսպիսի օգտատերեր ստեղծվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի՝ Ադրբեջանի ծառայությունների կողմից համացանցում ներդրված օգտատերերի բացահայտմանը:
Նա շատ գովելի համարեց ԱԱԾ-ի քայլը, բայց նշեց, լավ կլիներ, որ աղբյուրները նույնպես նշվեին:
«Այսօր շատ ծառայողների կարելի է տեսնել սոցցանցերում, որտեղից էլ հակառակորդը ստանում է բավականին նյութ, ինչն էլ վնասում է մեզ: Օրինակ ովքեր են արձակուրդում, որտեղ են ծառայում, ինչ բարոյահոգեբանական վիճակ է նրանց մոտ»,-ընդգծեց փորձագետը` նշելով, որ տեղեկատվության տարածումը հիմնականում լինում է «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» և «Ֆեյսբուք» սոցցանցերից:
Ըստ Տ. Քոչարյանի՝ զինվորներին սոցցանցերից օգտվելն արգելելը բարդ կլինի, սակայն երևի ամենաճիշտ տարբերակը դա է. «Պետք է դեռ դպրոցում նախնական ռազմական պատրաստություն դասավանդման ժամանակ ուսուցչի, բանակում՝ հրամանատարի կողմից այս ամենը բացատրվի և աշխատանք տարվի: Լավագույն դեպքում պետք է շփվեն միայն ծանոթների հետ: Սրա մասին պետք է բացատրել նաև զինվորների ընկերուհիներին, կանաց»:
Բանախոսը առանձնացրեց հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցկայքը, որտեղ անվտանգության կանոններն ավելի քիչ են, պատկան մարմինները ավելի քիչ են զբաղվում դրանով և կարելի է ասել, որ ադրբեջանցիները վխտում են այնտեղ:
Նա վերջում լրատվամիջոցներին խորհուրդ տվեց նյութեր արտատպել միայն այն կայքերից, որոնք ավելի շատ ճանաչում ունեն, որոնց խմբագիրներին անձամբ ճանաչում են:
«Իմ խորհուրդն է նաև, որ որևէ ադրբեջանական կայք չբերել հայկական դաշտ: Դրանով մենք նպաստում ենք նաև որոնողական համակարգում տվյալ լրատվամիջոցի տարածմանը»,-ասաց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները