Այս տարվա չորս ամիսներին հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտադրվել է 96.3 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 23.3%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 62.1 հազար տոննա, հրուշակեղենի արտադրության ծավալները նույնպես նվազել են 3.2%-ով` կազմելով 4 632.3 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-ապրիլին 34.7 %-ով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 485.5 հազար տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 969.6 հազար տոննա:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա չորս ամիսներին ավելացել է միայն ձավարեղենի արտադրությունը, մասնավորապես, հունվար-ապրիլի արտադրվել է 285.3 հազար տոննա ձավարեղեն` ապահովելով 86,1 տոկոսի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին