Հիվանդ զինծառայողների անվճար բուժմանը վերաբերող օրինագծում Ջհանգիրյանը մտահոգիչ տարրեր է գտել
Զինծառայողներին արտասահմանում անվճար բուժելու մասին օրինագծում տեղ գտած սահմանափակումները անհանգստացրել են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, և նա այսօր Ազգային Ժողովում հայտարարեց. «Սահմանափակումը, որը օրենքում կա և վերաբերում է նրանց, ում վրա չպետք է տարածվի օրինագիծը, մտահոգիչ է, զրոյացնում է լավ նպատակը»:
Ջհանգիրյանի ներկայացմամբ, ովքեր ծանոթ են մարտական հերթապահությանը և մասնակցել են դրան, հնարավոր չէ խախտումներ չանեն:
«Եթե պահպանենք այս բացառումը, ապա կստացվի, որ օրինագիծը 10 զինվորից 9-ի վրա չի տարածվի»,-հավելեց պատգամավորը` առաջարկելով, որ սահմանափակումների մեջ մնան միայն դիտավորյալ հանցանք կատարած անձինք:
Նշենք, որ օրինագիծը հիվանդ զինծառայողներին բուժելու համար սահմանափակումներ է առաջարկում. ըստ այդմ, մարտական հերթապահության կանոնները խախտած զինվորների վրա այն չի տարածվում:
Նա ասաց նաև, որ հիվանդությունների ցանկ նախատեսելը կնեղացնի օրինագծի նշանակությունը: Բացի այդ, առաջարկեց բուժման պայմանները նախատեսել օրենքով և ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նշվում է նախագծով:
«Պայմանները մենք պետք է թելադրենք, պարտադրենք: Կողմ եմ այս նախագծին և կխնդրեի, որ հեղինակները հաշվի առնեին արված առաջարկությունները», -եզրափակեց Ջհանգիրյանը:
Նախորդող հրապարակումներ`
Ցանկացած վայրահաչոց հայոց բանակի նկատմամբ, վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ. Շարմազանով (տեսանյութ)
Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը