Հասարակություն 10:15 19/06/2015

Apple-ին ամենաշատը զարմացրել է մեր խաղի գրաֆիկայի որակը. հայկական Shadowmatic-ի ծրագրավորող (տեսանյութ)

Հայ մասնագետների ստեղծած Shadowmatic խաղն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարի Apple Design Award-ին: «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության ստեղծած խաղը ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը գնահատել է յուրօրինակության, գրաֆիկական բարձր որակի և բացառիկ այլ հատկությունների համար: Նշենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին, որի շրջանակում պարգևատրել են iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակները:

Panorama.am-ը զրուցել է «Տրիադա Ստուդիո»-ի ծրագրավորող Բագրատ Դաբաղյանի հետ:

- Ըստ ձեզ, ՏՏ ոլորտի հսկան Ձեր խաղի ի՞նչը գնահատեց ու մրցանակի արժանացրեց:
-Խաղը դեռևս շուկա դուրս գալուց առաջ, երբ մենք 2013 թվականի վերջին արդեն ներկայացրել էինք, որ այդպիսի խաղ է լինելու, տարբեր կայքերի կողմից մեծ ուշադրության արժանացավ: Որոշ ժամանակ անց Apple-ից գրեցին, որ շատ հետաքրքիր խաղ է, եզակի, որակը զարմանալիորեն բարձր է մոբայլների համար: Նաև հարցրեցին, թե երբ է խաղը դուրս գալու ու պատրաստակամություն  հայտնեցին օգնել սկզբնական գովազդի համար: Զարմացանք Apple-ի ուշադրության համար: Ինձ թվում է՝ գնահատեցին այն, որ մեր ստեղծած խաղը որևէ խաղի կլոն չէ: Իրենք սիրում են, որ որևէ նոր գաղափար է ներդրվում, ամեն ինչ զրոյից է սկսվում, որևէ մեկ այլ խաղի նման չէ: Դա է շատ մեծ դեր խաղացել, որ նման չէ սովորական խաղերի: Օրվա ընթացքում 10 հազար խաղ է դուրս գալիս: Մի քանի միլիոն խաղ կա, 99 տոկոսի մասին տեղյակ չեն: Apple-ին ամենաշատը զարմացրել է գրաֆիկայի որակը, որը բնորոշ չէ մոբայլների գրաֆիկայի որակին: Երկար տարիների աշխատանքի արդյունքում ենք հասել այդ որակին:

Խաղը սկսել ենք սարքել երեք տարի առաջ: Էքսպերիմենտ էր: Վերջին տասը տարվա ընթացքում «Տրիադա Ստուդիո»-ն պլաններ ուներ մտնել խաղային շուկա, ստեղծել մեծ խաղ: Սակայն դա կապված է մեծ բյուջեների հետ, անհրաժեշտ են շատ աշխատողներ: Հասկացանք, որ մեր ուժերը Հայաստանում բավարար չեն նման խաղ սարքելու համար: Որոշեցինք ստեղծել մինիմալիստական խաղ: Իմ մոտ գաղափար ծագեց: Ստացել էի հետաքրքիր շողքերի որակ: Առաջարկեցի՝ ստանալ խաղ, որտեղ կարևոր կլինեն շողքերը: Որոշեցինք 3-4 ամսում խաղ ստեղծել iPhone-ների, iPad-ների համար՝ տեսնելու, թե ինչպես է այդ մեխանիզմն աշխատում: «Տրիադա Ստուդիո»-ի բծախնդրության պատճառով 3-4 ամիսը դարձավ 3 տարի:

-Բագրատ, սպասո՞ւմ էիք, որ մրցանակը Ձեզ կտրվի:
-Նշեմ, որ մրցանակն այդքան էլ դիզայնի հետ կապ չունի: Հաշվի են առնվել մի քանի բաղադրիչ՝ խաղի աշխատելու որակը, գրաֆիկայի տեսքը, ուղեկցող երաժշտությունը: Իրականում սպասում էինք, քանի որ Apple ընկերության կողմից մեծ էր հետաքրքրությունն այդ խաղի նկատմամբ: Բացի այդ, մեկ ամիս առաջ ուզեցին մեր թիմի լուսանկարները, նաև մեր ստուդիայի ստեղծման պատմությունը: Սակայն մինչև վերջին րոպեն գաղտնի էին պահում:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր խաղը: Ըստ Ձեզ, ովքե՞ր են Ձեր խաղը խաղացողները:
-Մենք այդ խաղը սարքելուց հասկանում էինք, որ այդքան էլ մեծ տարածում կարող է չստանալ: Ոչ բոլորը կուզեին խաղալ Shadowmatic, քանի որ այլ ոճի խաղ էր: Անհրաժեշտ է հանգիստ մոտեցում, տրամաբանություն, երևակայություն: Իրականում չէինք սպասում, որ այդքան շատ մարդկանց դուր կգա: Տարբեր տեսակի, տարբեր ազգի ու տարբեր ճաշակ ունեցող մարդիկ մեզ նամակներ են գրում, շնորհակալություն հայտնում նման խաղ ստեղծելու համար: Զարմանալի արձագանքներ ենք ստանում: Մեկ այլ ստուդիայի աշխատող մեզ ասաց, որ ինքը չի սիրում այս խաղը, բայց իր տնօրենը շատ է սիրում, հանգստանալու համար հենց Shadowmatic է խաղում: Բրազիլիայից մեկը գրել էր, որ հայրը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, այս խաղը խաղալով առողջական վիճակը լավանում է: Աուտիկ երեխաների վրա էլ դրական ազդեցություն է ունենում: Մենք չէինք սպասում նման արձագանքների: Մենք չէինք նախատեսել, պատահական է ստացվել:

-Առաջիկայում ինչ նախագծեր, խաղեր սպասենք «Տրիադա Ստուդիո»-ից:
-Նոր խաղ ստեղծելու բավականին շատ գաղափարներ ունենք: Բայց դեռ չենք ընտրել, գուցե նույնիսկ չենք էլ գտել այն գաղափարը, որի համար պատրաստ ենք մոտակա տարիներին աշխատել: Դա շատ կարևոր պահ է, դժվար է ամեն օր նույն գործով զբաղվելը, պետք է գաղափարն այնքան լավը լինի, որ չհոգնեցնի ու կես տարի հետո չասենք՝ լավ էլի, արժի՞ սրանով զբաղվել: Հույս ունեմ՝ առաջիկա ամսվա ընթացքում այդ ուղղությունը կգտնենք, որով պատրաստ ենք զբաղվել: Չգիտեմ՝ մեծ մասշտաբի նախագիծ կլինի, թե Shadowmatic-ի չափի, ներդրումներ պետք կլինեն, թե մենք մեր «Տրիադա Ստուդիո»-ի ուժերով կկարողանանք անել, բայց դեռևս չենք գտել այդ միակ գաղափարը, որի համար պատրաստ ենք տանջվել ու մեկ, երկու, երեք տարի ժամանակ ծախսել: Կարևոր որոշում է լինելու:

Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Shadowmatic-ի մենյուում և ամբողջ խաղի ընթացքում օգտագործված է եռաչափ պառալաքս տեխնոլոգիան (3D parallax) զումի հնարավորությամբ։ Խաղն ընդհանուր առմամբ ունի 70 լեվել, որոնք բաժանված են 9 տարբեր միջավայրերով (սենյակներով): Նշենք, որ խաղը վաճառվում է Apple App Store-ում 2.99 դոլարով։ Կարելի է գնել և ներբեռնել այստեղ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}