Հուսիկ Արա. Այսօրվա երիտասարդները չեն ուզում իրենց հայրերի տրորած ճանապարհով քայլել
«Հիմա էլ քայլում եմ Բաղրամյան պողոտայում, շփվում մեր երիտասարդների հետ: Հրաշալի սերունդ է, բանիմաց, կիրթ, ոչ մի ավելորդ քայլ թույլ չեն տալիս: Մեր հպարտությունն է, վաղվա մեր երկիրն իրենց ձեռքերում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գրող Հուսիկ Արան՝ նկատի ունենալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դուրս եկած երիտասարդներին, ովքեր արդեն օրեր շարունակ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում իրենց բողոքն են արտահայտում՝ պահաջելով վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից կայացրած հոսանքի սակագնի թանկացման որոշումը:
Նա համոզված է, որ երիտասարդները չեն ուզում իրենց հայրերի տրորած ճանապարհով քայլել, այսինքն նրանց նպատակն է՝ «երկրից դուրս մղել խանական մտածողությունը ու ստեղծել ժողովրդավարական երկիր: Ամենակարևորը դա է»:
«Այսօրվա երիտասարդները չեն ուզում ապրել այն Հայաստանում, որ այսօր է, մի խումբ մարդկանց ձեռքում խաղալիք է: Ուզում են իսկապես ստեղծել ժողովրդավարական երկիր»,- նշեց մտավորականը՝ հավելելով, որ իրենց սերունդը հաղթել է պատերազմում, իսկ այսօրվա սերունդն ուզում է ստեղծել ժողովրդավարական Հայաստան:
Հուսիկ Արան համոզված է, որ երիտասարդներն արդեն հաղթել են. «Միևնույնն է, էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցնեն, թե չեն իջեցնի, նրանց այդ ընդվզումը, մաքուր պայքարն արդեն հաղթանակ է»:
«Նրանք արդեն հաղթել են: Իրենց ներկայությունը, պահվածքը, կեցվածքը, ազգի, ժամանակի հաղթանակն է: 25 տարի է ամեն կերպ արտագաղթում ենք, թվում է՝ Հայաստանը վերջացավ: Ոչ: Տեսեք ինչ սերունդ ենք տվել»,- ասաց գրող Հուսիկ Արան:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Թատերագետ. Մեր երիտասարդներն այսօր բարձրացնում են Հայաստանի ապագայի խնդիրը
Ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը կկարողանա վաղն ինքնուրույն լուծել իր խնդիրները. Երվանդ Մանարյան
Տիգրան Մանսուրյան. Հարցը նախ պետք է քննարկվեր
Որտե՞ղ է այսօր մտավորականությունը
Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան