Ամերիկացին փախցրել է մեքենա՝ մեջը դիակ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը գողացել է Ford Flex մակնիշի դիակ տեղափոխող մեքենան: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Atlanta Journal Constitution-ին:
Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ դիահերձարանի աշխատակիցները մեքենան են դրել մահացածի դին: Տղամարդը, ում անունը չի նշվում, նստել է մեքենայի ղեկին և փորձել փախչել դրանով, բայց հարվածել է դիահերձարանի դարպասներին: Այնուհետև նա դուրս է եկել վնասված մեքենայից և փախչել դեպքի վայրից: Պարզվել է, որ ավելի ուշ նա հարևան քաղաքում գողացել է Ford Explorer մակնիշի մեքենա:
Որոշ ժամանակ անց ոստիկանությանը հաջողվել է գտնել նրան: Թե ինչ պատիժ է սպասվում տղամարդուն, անհայտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ