Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրանում է
«Կենսաթոշակային համակարգին ուղղվող միջոցները էականորեն նպաստում են աղքատության մակարդակի նվազման վրա: Սոցիալական նպաստներ չվճարելու դեպքում ծայրահեղ աղքատությունը երկու անգամ ավել կլինի»: ՀՀ կառավարության կողմից կազմակերպված «Տնտեսական օրակարգ» համաժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականցավող ծրագրերն ու վարվող սոցիալական քաղաքականությունը:
Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում կա 550 հազար կենսաթոշակառու, որից շուրջ 460-ը աշխատանքային, 60 հազարը՝ սոցիալական, 32 հազարը՝ զինվորական:
ՀՀ-ում կա 550 հազար վարձու աշխատող, ում աշխատանքով է ապահովում է կենսաթոշակառուների կենսաթոշակը, 300 հազար ինքնազբաղված, ովքեր ներդրումներ չեն ունենում պետբյուջե, 50 հազար անհատ ձեռնարկատեր:
2015 թվականի հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 390,5 միլիարդ դրամ, որը կազմում է պետբյուջեի մոտ 30 տոկոսը:
Արտեմ Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ՝ ընթացիկ 50 հազար դրամի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ