Կարապետյան. Գյուղատնտեսության ոլորտում ավելացել են արտահանման ծավալները
«ԵՏՄ անդամակցությունը հեռանկար է բացում անդամ երկրների համար միմյանց շուկաներ մտնելու, մրցունակություն ապահովելու համար: Արդեն դրական առաջընթաց է արձանագրվել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ոլորտում, բոլոր նախադրյալները կան արտահանման ծավալները կրկնապատկելու համար»,-«Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ խոսելով գյուղական բնակավայրերում իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մասին:
Նախարարի խոսքով, բարենպաստ պայմանները, գյուղմթերքների որակական բարձր հատկանիշները բերել են նրան, որ ոլորտում ավելացել են նաև ներդրումները: Ս. Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերը նաև հարկային բարենպաստ քաղաքականության արդյունք են:
Նախարարը ներկայացրեց գյուղատնտեսության տարբեր ճյուղերում գրանցված դրական զարգացումները. ցորենի արտադրության ծավալների, ցանքատարածությունների ավելացում, նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնտեսությունները, տոհմային բարձր մթերատու երինջների ներկրում և այլն:
Ս. Կարապետյանի դիտարկմամբ, գյուղատնտեսությունն այժմ կայուն փուլում է, պետք է անցում կատարել զարգացման փուլ, որի համար այժմ իրականացվում են մի շարք ծրագրեր:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի խոսքով, թեև դրական զարգացումներին, առկա են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն պետության աջակցությամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ