ՀԱԿ-ն արտահերթ նիստում քննարկել է «ՀԷՑ»-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են՝
ա) էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ընդվզման առկա իրավիճակը,
բ) գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերը,
գ) խմբակցության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և «ՀԷՑ»-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խմբակցությունը որոշել ի մի բերել կատարված ուսումնասիրությունները և գազի ու էլէտրաէներգիայի ոլորտներում կատրված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու և քննություն անցկացնելու, ինչպես նաև մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում