ԻԼԻՊ-ը սպառնացել է իր վերահսկողությունը սահմանել Գազայի հատվածում և տապալել ՀԱՄԱՍ-ին
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնացել են Գազայի հատվածը ղեկավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը և մեղադրել կրոնական նորմերին չհետևելու մեջ: Ինչպես գրում է The Guardian պարբերականը, գրոհայինները խոստացել են տապալել ՀԱՄԱՍ-ին և գրավել Գազայի հատվածը:
«Մենք արմատախիլ կանենք Իսրայելը, իսկ դուք, ինչպես նաև ՖԱԹՀ-ը (կառավարում է Հորդանան գետի Արևմտյան ափը) և այլ աշխարհիկներ կտապալվեք մեր առաջխաղացող բազմության կողմից»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ուղղված ուղերձում:
Գրոհայինները նշում են, որ շարիաթը (իսլամական օրենքը) տարածվելու է Գազայում:
«Երդվում ենք, որ այսօր ինչ տեղի է ունենում Լևանտում, մասնավորապես Յարմուկ ճամբարում (Դամասկոսում պաղեստինցիների ճամբար-խմբ), կկրկնվի Գազայում»,-ավելացրել են իսլամիստները:
ԻԼԻՊ-ի մեկամյա գործունեության վերաբերյալ հրապարակումները՝
Արմեն Պետրոսյան. ԻՊ-ի գործունեությունը Մերձավոր Արևելքում կարևոր գործոն և ազդեցության լրջագույն լծակ է
Արաբագետ. «Իսլամական պետություն»-ը փորձում է հանդես գալ որպես պետություն` իր բոլոր ատրիբուտներով
Ուղիղ մեկ տարի է անցել «Իսլամական պետության» ստեղծումից, ի՞նչ ունենք այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում