ԻԼԻՊ-ը քրդերից վերագրավել է Թել Աբյադ քաղաքը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակվել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ քաղաքի վրա, որը քրդերը նրանցից խլել էին 2 շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ, ԻԼԻՊ-ը գրավել է քաղաքի այն հատվածը, որը սահմանակցում է Թուրքիային:
Թել Աբյադի կորուստը ԻԼԻՊ-ի համար ծանր էր, քանի որ այն գտնվում էր իրենց մայրաքաղաք Ռաքքայի ճանապարհին և կապող օղակ էր գրոհայինների համար:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը հունիսի վերջից նոր հարձակումներ է իրականացնում թուրք-սիրիական սահմանին գտնվող քաղաքների` մասնավորապես Քոբանիի և Հասակայի վրա: Քոբանիում ջիհադիստները սպանել են մոտ 200 մարդու: Ըստ ՄԱԿ տվյալների՝ Հասակայում 60.000 մարդ ստիպված էր հեռանալ տնից: