57 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները:
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ դրամաշնորհային մրցույթին դիմել է 57 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում 5 ՀԿ դիմել է մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 6-ը՝ Ցեղասպանություն, 10-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող, 4-ը՝ վերարտադրողական առողջությանը, 21-ը՝ բնապահպանության ոլորտին, 11-ը՝ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին։
Հատկանշական է, որ 57 կազմակերպությունների մի մեծ մաս առաջին անգամ է դիմում Երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթին։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն հայտերը, հրավիրվելիք նիստերում կքննարկվեն ներկայացված ծրագրերը։
2015թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում