Արտեմ Ասատրյանը կարևորում է կանանց ներգրավածությունը սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառներում
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:
Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Արտեմ Ասատրյանը Լիչին ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Անվստանգության խորհրդի 1325 բանաձևը, որը հիմնականում վերաբերում է կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներում և խաղաղության առաքելություններին:
Նախարարը կարևորել է կանանց ներգրավածությունը կառավարման մակարդակներում և հատկապես սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառներում:
Նա ընդգծել է, որ առաջիկայում այդ ուղղությամբ առավել առարկայական գործընթացներ կիրականացվեն:
Տիկին Լիչը նախ շնորհակալություն է հայտնել նախարարին սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումների համար, ապա կարևորել գերատեսչության դերը 1325 բանաձևի իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները