Պայթյուն Մարալիկի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Panorama.am-ին ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը փոխանցեց, որ այսօր՝ ժամը 14:35-ի դրությամբ քաղաքացի Շամշյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ մեկ հասցեում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 14:39-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել թիվ 51 մարտական հաշվարկը՝ ՀՓՋ ՕԽՆ փոխգնդապետ Այվազյանի գլխավարությամբ:
Պարզվել է, որ Հ. Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսատորային հատվածում պայթել է նստվածքների կուտակման բալոնը:
Պայթյունի հետևանքով 1963 թ. ծնված Բ. Մակարյանը և 1948 թ. ծնված Ա. Մանուկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Ն. Գնդոյանի փոխանցմամբ, Բ. Մակարյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Մանուկյանինը՝ միջին ծանրության:
Ժամը 14:40-ի դրությամբ դեպքի մասին տեղեկացվել են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Բաբայանը, Մարալիկ քաղաքաի ոստիկանության մայոր Թադևոսյանը և այլք:
Տեղում իրականացվել է նկարահանում:
Նախորդող հրապարակումներ՝
Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում