Նորվեգիայում 92-ամյա կինը ընկերոջ հետ փախել է ծերանոցից
Նորվեգիայում 92-ամյա կինը փախել է ծերանոցից, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Local.no-ին:
Հաստատության աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ բուժքույրերը գտել են նրա քայլակը կանգառում: Սակայն որոնումներն ավարտվել են, երբ պարզվել է, որ նորվեգուհին կլինիկան լքել է իր շվեդ ընկերոջ համար: Իր 87-ամյա սիրեցյալի հետ կինն ուղևորվել է Ստոկհոլմ:
«Սա իսկապես շատ հուզիչ սիրո պատմություն է»,-պատմել է տուն-ինտերնատի ղեկավարը:
Նրա խոսքերով կինը հակաօրինական ոչինչ չի արել, բայց խուճապ է առաջացել, քանի որ ոչ ոքի տեղյակ չի պահել իր գնալու մասին:
Կինն արդեն տասը օր է ընկերոջ տանն է, ծերանոց կվերադառնա հանգստյան օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ