Ազատության հրապարակից մեկնարկեց հոսանքի թանկացման դեմ բողոքի երթը
Ազատության հրապարակից մեկնարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի իրազեկման երթը: Երթին մասնակցում են մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից, ովքեր նշել էին, որ այս երթին մասնկացում են որպես ՀՀ քաղաքացիներ:
Երևանի կենտրոնական փողոցներով անցող մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց, բացականչում «Ոչ հոսանքի ապօրինի թանկացմանը», «Միացում, միացում», «Մեր պայքարը շարունակվում է», «Մենք ենք տերը մեր երկրի»:
Երթի մասնակիցները նշել էին, որ կենտրոնական փողոցներով պետք է գնան դեպի Բաղրամյան պողոտա:
Նախորդող հրապարակում՝
«Նախաձեռնությունն այս ընթացքում աուդիտի հետ կապված ուսումնասիրություններ է կազմակերպում»