The Independent. Թունիսում ջիհադիստները կազմել են նոր հարձակումների ցանկը
Ջիհադիստները նոր հարձակումներ են նախապատրաստում իրագործել Թունիսում, գրում է բրիտանական The Independent թերթը:
Համացանցում ջիհադիստական և հատկապես «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ կապ ունեցող կայքերը մոնիթորինգ անցկացնող ծառայությունները եկել են այն եզրակացության, որ իսլամիստները մի քանի ամիս առաջ նախօրոք պլանավորել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել ալկոհոլի խանութների, սրճարանների, գլխավոր օդանավակայանի վրա և Ջեբրա զբոսաշրջային կղզում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա Սուս քաղաքի հյուրանոցներից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել էր 39 մարդու կյանք`մեծ մասը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկիչը մարզվել է Լիբիայում երկու իսլամիստների հետ, ովքեր այս տարվա մարտին հարձակվել էին Թունիսի Բորդո թանգարանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ