Հրդեհ արդարադատության նախարարության շենքում
Այսօր ժամը 01.21-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում: Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին: Հրդեհի հետևանքով այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին