Facebook-ը ջնջել է միասեռական անչափահասի նկարը
Facebook-ը ջնջել է սոցիալական ցանցի Humans of New York հեղինակավոր խմբում տեղադրված միասեռական անչափահասի լուսանկարը և գրառումը: «Ես հոմոսեքսուալ եմ և վախենում եմ՝ ինչպիսին կլինի իմ ապագան և վախենում եմ այն բանից, որ ինձ մարդիկ չեն հավանի»,- գրել էր տղան, փոխանցում է The Telegraph-ը: Գրառումը հեռացվել է այն բանից հետո, երբ օգտատերերը մեծ թվով մեկնաբանություններ են գրել դրա տակ:
Անչափահաս տղային բազմաթիվ օգտատերեր են զորակցություն հայտնել, այդ թվում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Humans of New Yorkը Facebook-ում հայտնի խումբ է, որին բաժանորդագրված է 13 մլն մարդ: