Դատարանները հաստատում են MMR պատվաստանյութերի կապը աուտիզմի հետ
Պատվաստանյութերի վերաբերյալ դատավարությունում ամերիկյան կառավարության հերթական պարտությունը և նոր գիտական հայտնագործությունները ապացուցեցին, որ «Autism Media Channel» ալիքի տնօրեն դոկտոր Էնդրյու Վեյքֆիելդն ու աուտիզմով հիվանդ երեխաների ծնողները բացարձակապես իրավացի էին իրենց պնդումներում:
Այս մասին գրում է «Радетель.ru» պարբերականը`անդրադառնալով կարմրուկի, խոզուկի ու կարմրախտի դեմ պատվաստանյութերի (MMR) և աուտիզմ հիվանդության ու մարսողական համակարգի խրոնիկ բորբոքային հիվանդությունների միջև կապին:
Պարբերականը գրում է, որ համաձայն պատվաստանյութերի հարցերով զբաղվող դատարանի 2012թ-ի դեկտեմբերի 13-ի վճռի` հարյուր հազարավոր դոլարներ պետք է վճարվեն Ռայան Մոջաբիի ծնողներին, որոնց կարծիքով իրենց տղային ներարկված MMR պատվաստանյութը նրա մոտ առաջացրել է գլխուղեղի լուրջ ախտահարում: Ռայանին տրվել է «աուտիստիկ սպեկտորի խանգարում» (Autism Spectrum Disorder, ASD) ախտորոշումը:
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի կառավարությունը մեկ այլ լուրջ դատական պարտություն է կրել`պարտավորվելով խոշոր փոխհատուցում վճարել Հյուսթոնի բնակիչ Էմիլի Մոլլերին, ում ներարկված պատվաստանյութերը հանգեցրել են աուտիզմ հիվանդության զարգացմանը:
Ըստ հոդվածի` Էնդրյու Վեյքֆիելդը 10 տարի առաջ հրապարակել է իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց աուտիզմով հիվանդ երեխաների մոտ նկատվում է մարսողական համակարգի խրոնիկ խանգարում: Հիմնվելով երեխաների հիվանդության պատմությունների, ինչպես նաև լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վրա`նա հիմնավորել է, որ աուտիզմն ու մարսողական համակարգի խրոնիկական խանգարումները պայմանավորված են MMR տեսակի պատվաստանյութերի կողմնակի ազդեցություններով: Դրանից հետո «Autism Media Channel» ալիքի տնօրենը բազմիցս ենթարկվել է բժիշկների, կառավարության, դեղագործական ընկերությունների ու մամուլի հարձակողական քննադատությանը: Նշվում է, որ Դոկտոր Վեյքֆիելդը մինչև հիմա դատական գործընթացների մեջ է նրանց դեմ:
Այն դեպքում, երբ նոր հետազոտությունները ապացուցում են MMR պատվաստանյութերի և Աաուտիզմի միջև կապը, քննադատությունն ու Վեյքֆիելդի հասցեին հնչեցված մեղադրանքները փչացրել են նրա կարիերան: Այնուամենայնիվ, ինչպես նշում է հոդվածագիրը, վերջինս շարունակում է քրտնաջան աշխատել աուտիզմի խնդիրը լուծելու ուղղությամբ:
Հոդվածում նշվում է, որ զարգացած երկրներում վերջին շրջանում աուտիզմով հիվանդ երեխաների թիվը կտրուկ աճել է: Մոտավորապես 1-ը 25 երեխաներից տառապում է այս հիվանդությամբ: Ըստ հեղինակի`կառավարությունները չեն կարողանում բացատրություն տալ այս երևույթին և վախենալով կորցնել հասարակության վստահությունը`հրաժարվում են ընդունել պատվաստանյութերի և աուտիզմի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը: