Սինգապուրի Բուսաբանական այգին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում
Սինգապուրի Բուսաբանական այգին այսօր ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Դա Սինգապուրում առաջին օբյեկտն է, որը նման հեղինակավոր միջազգային կազմակերպության կատեգորիայում է ընդգրկվել: Այդ մասին հայտարարվել է այսօր Բոննում կայացած արարողության ժամանակ, գրում է ТАСС-ը:
«Դա մեզ համար կարևոր որոշում է, հատկապես այս տարի, երբ Սինգապուրը նշում է Հանրապետության ձևավորման 50-ամյակը»,- հայտարարել է Սինգապուրի մշակույթի, համայնքների և երիտասարդյության նախարար Լոուրենս Վոնգը:
Սինգապուրի Բուսաբանական այգում աճում է խոլորձների ամենամեծ հավաքածուն, որի մեջ ընդգրկված է 60 հազար տեսակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում