Երևանում երեք տուն հրդեհի հետևանքով այրվել է
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանի Վարդաշեն թաղամասում. ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին: