Եգիպտոսի բանակը Սինայի թերակղզում 63 իսլամիստի է ոչնչացրել
Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ է ծավալել Հյուսիսային Սինայում, ինչի հետևանքով ոչնչացրել է 63 իսլամիստ գրոհայինի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրներին:
Աղբյուրների փոխանցմամբ` գրոհայինները սպանվել են Շեյխ Զուվեյդ և Ռաֆա գյուղերի միջև ընկած տարածքում: Զինվորականները հայտնաբերել են գրոհայինների չորս թաքստոց և մարտական մեքենաներ, որի վրա հարձակվել են օդից և ցամաքից:
Նշենք, որը 2013 թվականից ի վեր, երբ Եգիպտոսում տապալվեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը, Սինայի թերակղզում գրոհայինների ձեռքով սպանվել են հարյուրավոր զինվորներ և ոստիկաններ: Եգիպոտսի կառավարությունը հարձակումները կապում է Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» հետ:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում գրոհայինները հուլիսի 1-ին հարձակվել են միանգամից 15 հսկիչ-անցագրային կետի վրա: Տարբեր տվյալներով զոհվել է մինչև 70 մարդ, մեծ մասը զինվորականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում