Վաղինակ Շուշանյանը ոչ հարցաքննվել է, ոչ էլ նրա նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ է արձակվել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրեն ոչ հարցաքննել են, ոչ էլ վարչական պատասխանատվություն ենթարկելու վերաբերյալ արձանագրություն կազմել։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում Բաղրամյան պողոտայի վերաբացման ժամանակ 46 անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնել էին, որ նրանց մի մասն ազատ է արձակվել, մյուս մասն էլ բաց կթողնվեն առաջիկա րոպեներին:
Նախորդող հրապարակումներ՝
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 46 մարդ, 6-ն անչափահաս են
Բաղրամյանից ոստիկանությունը հեռացրեց աղբամանները
Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթևեկությունը. հայտարարություն
Բաղրամյան պողոտան դարձավ երթևեկելի (Լուսանկարներ)