ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Ազգային պատկերասրահ»-ի կազմակերպման նպատակով հատկացրել է 109,5 միլիոն դրամ
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընկերությունն ինը տարվա ընթացքում հատկացրել է 109,5 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: Փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
Նշենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին: 2005թ.-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող երաժշտական այս խոշոր փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի շրջանակներում կազմակերպված յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Գալա-վոկալ համերգային ծրագրով հանդես են եկել հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը /մեցցո-սոպրանո, Շվեյցարիա/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դավիթ Բաբայանցը /բարիտոն/: Կոնցերտմայստեր` Արմեն Աղաջանյան: Ծրագրում ընդգրկվել են արիաներ և դերերգեր՝ հայտնի օպերաներից:
Նախորդող հրապարակումներ՝
Գալա Վոկալ համերգային ծրագրով կավարտվի «Ազգային պատկերասրահ» փառատոնը
Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը «Ազգային պատկերասրահում»
«Ազգային պատկերասրահ». «Բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ