Համբույրի միջազգային օրն է
Այսօր Համբույրի միջազգային օրն է: Տոնի հեղինակները բրիտանացիներն են, 19-րդ դարի վերջերին նրանք եկել էին համոզման, որ համբույրը մարդկության ձեռքբերումն է, սիրո արտահայտություն, հետևաբար արժանի է, որ ունենա հատուկ տոն: 20-րդ դարավերջում ՄԱԿ-ը տոնին տվեց միջազգային կարգավիճակ:
Աշխարհի շատ քաղաքներում այս օրը համբույրի տարբեր մրցույթներ են անցկացվում: Մասնակիցներին տրվում են մրցանակներ՝ «Ամենաերկար համբույր», «Ամենագեղեցիկ համբույր», «Ամենաանսովոր համբույր» և այլն:
Աշխարհի ամենահամբույրառատ մարդը ամերիկացի Վոլֆրամն է: Նա 1990 թվականին 8 ժամում 8001 մարդու է համբուրել: Այսպիսով, նա 3,6 վայրկյանը մեկ նոր մարդու է համբուրել: Առաջին համբույրը էկրանին 1896 թվականի մի 30 վայրկյանանոց հոլովակում է եղել: Ամենահամբույրաշատ ֆիլմը 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուանն» է` 191 համբույր: Իսկ կինոյի պատմության մեջ ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան 1940 թվականին նկարահանված «Դու այժմ բանակում ես» ֆիլմում է: