Իրաքյան ռմբակոծիչը պատահաբար ռումբ է նետել Բաղդադի բնակելի թաղամասի վրա
Իրաքի Զինուժին պատկանող ռմբակոծիչ ինքնաթիռը Բաղդադի բնակելի թաղամասի վրա պատահաբար ռումբ է նետել, որի արդյունքում տուժել է 8 մարդ, որից երեք՝ երեխաներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ռմբակոծիչը վերադառնալիս է եղել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերը ռմբակոծելուց: Վերադարձի ճանապարհին տեխնիկական խնդիրների պատճառով մեկ ռումբ էլ պայթել է Բաղդադի բնակելի թաղամասում:
Օդաչուի հավաստմամբ, ռումբը կախոցից չի անջատվել, մի քանի փորձից հետո ինքնաթիռը վերադարձել է, իսկ երբ արդեն ինքնաթիռը եղել է Բաղդադի բնակելի թաղամասի վերևում, ռումբը պատահաբար պոկվել ընկել է Ջիդադ թաղամասի վրա՝ ոչնչացնելով մի քանի շենք:
Ի դեպ, իրաքյան օդուժը օգնում է ցամաքային զորքերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի գործում: