ՍԱՊԾ. Ուշադրության կենտրոնում պահել արագ փչացող սննդամթերքի իրացումը
Պետք է համագործակցել հանրապետական գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ բոլոր թերությունները վերացնելու և մանկապարտեզների սանիտարական վիճակը բարելավելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը ծառայության մարզային կենտրոնների պետերի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մարզային կենտրոնների ղեկավարները Ծառայության պետին հաշվետվություն են ներկայացրել 2015 թ. առաջին կիսամյակում կատարված ստուգումների և դրանց արդյունքների՝ այդ թվում և հանրապետության մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների և արձանագրված թերությունների վերաբերյալ:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նախակրթական հաստատություններում սննդամթերքի անվտանգությունը, մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներն ավարտին հասցնել և ներկայացնել ամփոփ տեղեկանք մանկապարտեզների խոհանոցների սանիտարահամաճարակային վիճակի մասին:
Ծառայության պետը նշել է, որ ամբողջական տեղեկատվությունն ունենալուց հետո պետք է համագործակցել հանրապետական գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ բոլոր թերություևնները վերացնելու և մանկապարտեզների սանիտարական վիճակը բարելավելու նպատակով:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել առողջարաններում և ամառային ճամբարներում հանրային սննդի նկատմամբ, ինչպես նաև, սեզոնային ռիսկերը հաշվի առնելով, ուշադրության կենտրոնում պահել արագ փչացող սննդամթերքի իրացումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզային կենտրոնների վերազինման և որակյալ կադրերով համալրման հարցը:
Քննարկեումների այս ձևաչափը կրելու է պարբերական բնույթ. ՍԱՊԾ տարածքային կառույցներն ամսական կտրվածքով կներկայացնեն հաշվետվություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին