Իրաքի բանակը սկսել է ռազմավարական նշանակություն ունեցող Ֆալուջա քաղաքի ազատագրումը
Իրաքի բանակը ժողովրդական աշխարհազորների հետ համատեղ սկսել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ֆալուջա քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու լայնամասշտաբ գործողությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/2098064
Իրաքյան հեռուստատեսությունը հաղորդել է, որ բանակին արդեն հաջողվել է իր վերահսկողությունը սահմանել քաղաքի արվարձանների վրա՝ ապահովելով քաղաքի ամբողջական շրջափակումը: Շիական «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչ Ջաֆարի Հուսեյնի փոխանցմամբ, նրանց հաջողվել է կտրել ահաբեկիչների մատակարարման ուղին:
Նշենք, որ Անբարի նահանգը Իրաքի բանակի և իսլամիստների մարտերի գլխավոր արենան է: Նահանգի երկու կարևոր քաղաքները՝ կենտորն Ռամադին և Ֆալուջան, գտնվում են իսլամիստների վերահսկողության տակ, սակայն գրեթե բոլոր կողմերից շրջափակված են բանակի և աշխարհազորայինների կողմից ու մշտապես օդային հարվածների ենթարկվում միջազգային կոալիցիայի կողմից:
ԻԼԻՊ-ը Ռամադին գրավել էր 2015 թվականի մայիսի 17-ին, իսկ Ֆալուջան՝ 2014 թվականի հունվարի 2-ին: Անբար նահանգի կենտրոնը կարևոր նշանակություն ունի Իրաքի համար: Այն գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 112 կմ հեռավորության վրա: Բացի այդ, այստեղով են անցնում Բաղդադը Սիրիային և Հորդանանին կապող ռազմավարական ճանապարհները: