Հյու Ջեքմանի կինն արգելո՞ւմ է նրան աշխատել Անջելինա Ջոլիի հետ
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանի կինը՝ Դեբորա-Լի Ֆերնեսսը, խոստովանել է, որ արգելում է ամուսնուն աշխատել Անջելինա Ջոլիի հետ: Լենտա.ռու կայքի փոխանցմամբ, այս մասին ասել է նա ավստրալական Today Show թոք-շոուի ժամանակ:
«Ես ասել եմ ամուսնուս գործակալին, որ թույլ չեմ տալիս նրան նկարահանվել Ջոլիի հետ: Իհարկե, նա հաճելի կին է և ինձ դուր է գալիս, որ նա բարեգործություն է անում, երեխաներ է որդեգրում, բայց ամեն դեպքում»,- պարզաբանել է նա:
Ավելի ուշ դերասանի կինը հավելել է, որ դա կատարկ է եղել:
Հյուն և Դեբորան (դերասանուհի) գրեթե 20 տարի է ամուսնացած են: Նրանք երկու երեխա են որդեգրել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ