Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են իրականացվում
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել, և ստորաբաժանումների գործողություններին կհետևեն «Наводчик-2» համալիրի անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
«Անակնկալ ստուգումների ընթացքում հանձնաժողովը նաև կուսումնասիրի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական հերթապահ ավիացիոն ուժերի պատրաստվածությունը՝ մարտական առաջադրանքներ իրականացնելու ժամանակ»,- ըստ աղբյուրի նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, զորավարժությունները կանցկացվեն «Կամհուդ» և «Ալագյազ» ուսումնամարզական համալիրներում:
Նույն թեմային անդրադառնալով, Interfax-ը փոխանցում է, որ Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել է զինծառայողների պլանային փոփոխություն: Բոլոր զինծառայողները անցնում են բժշկական ստուգում, նաև նրանց բարոյա-հոգեբանական վիճակն է ստուգվում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին