Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Այսօր ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Հանքավան ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձնել է միակողմանի, կան կախված քարեր, առկա է նոր քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, փակելով ավտոճանապարհը (մոտ 30 քմ տարածքով), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. նշված հատվածում առկա է քարաթափման վտանգ:
Հրշեջ-փրկարարները մասամբ մաքրել են ճանապարհահատվածը, իսկ մեծ քարաբեկորները հեռացնելու համար անհրաժեշտ է իրականացնել պայթեցման աշխատանքներ և հատուկ տեխնիկա:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՏԿԱԻՆ ԲՊԱՀՎԿ վարչության պետը, ՃԿԱԿ-ում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարությունների պատասխանատուները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում