Չինացի գիտնականները մշակել են երեխաների ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդ
Չինաստանում մի խումբ գիտնականներ մշակել են երեխաների մոտ ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գիտնականները ենթադրում են, որ երեխաների ճարպակալման գլխավոր պատճառներից մեկն աղիքային միկրոֆլորայի հավասարակշռության խախտումն է:
Ուսումնասիրության ընթացքում փորձության մասնակիցները երկու խմբի են բաժանվել՝ ծնված օրվանից քաշի հետ կապված շեղումներ ունեցողներ և առանց այդ շեղումների երեխաներ: Բոլորը հետևել են հատուկ դիետայի, նրանց չափաբաժնի մեջ, բացի սովորական ուտելիքից, ավելացվել է հատուկ աղիքային բակտերիաներ:
Ծրագրի առանձնահատկությունը ժամանակն էր: Քաշի հետ կապված որևէ շեղում չունեցող երեխաներն այդ դիետայով սնվել են մեկ ամիս, իսկ այն երեխաներն, ովքեր հենց ծնված օրվանից հակված են եղել քաշի ավելացմանը ցածր մկանային տոնուսի պատճառով, երեք ամիս:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, երկու խմբի մոտ էլ նկատվել է ախորժակի անկում, քաշի նվազում և ընդհանուր առողջության բարելավում: Գիտնականները հայտարարել են, որ դրա պատճառն այն է, որ վերականգնվել էր աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը:
Մասնագետների կարծիքով, ուսումնասիրության արդյունքներն ապագայում կարելի է օգտագործել նյութափոխանակություն խանգարման բուժման մեթոդի մշակման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ