Սոչիի իշխանությունները փոխել են «Նոր ալիք» մրցույթի անցկացման վայրը
«Նոր ալիք» երգի մրցույթն անցկացվելու է ոչ թե Սոչիի Օլիմպիական պարկում, այլ նավահանգստում: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով քաղաքային իշխանության մամուլի ծառայությանը:
«Դա հայտնի դարձավ երեկ մրցույթի կազմկոմիտեի առաջին նիստի ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ:
Մրցույթի՝ բարձր մակարդակով անցկացնելու համար ստեղծվելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ բեմահարթակ, դահլիճ՝ հանդիսատեսի համար: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին:
«Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի է տեղափոխվել Յուրմալայից, որտեղ այն անցկացվում էր ստեղծման օրվանից: Նախապես ծրագրված էր, որ մրցույթն անցկացելու է Օլիմպիական պարկում օգոստոսի 25-30-ը: Ավելի ուշ քաղաքապետը հայտարարել է, որ փառատոնը կայանալու է հոկտեմբերի 2-11-ը:
Մրցույթի եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու 16 կատարող12 երկրից:
Մրցույթի կազմակերպիչները միջազգային երաժշտական փառատոնը Լատվիայից Ռուսաստան տեղափոխեցին այն պատճառով, որ այդ երկրի իշխանությունները 2014-ին քաղաքական դրդապատճառներից ելնելով արգելել էին երկրի տարածք մուտք գործել մի քան ռուս կատարողների՝ Իոսիֆ Կոբզոն, Վալերիա և Օլեգ Գազմանով: Բացի Սոչիից, հավակնություններ ունեին նաև Կալինինգրադն ու Յալտան: Կազմակերպիչները երկար ժամանակ չէին կարողանում ընտրություն կատարել, ի վերջո ընտրեցին օլիմպիական մայրաքաղաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ