Ռուս պատգամավորները առաջարկում են ռեստորաններում սահմանափակել օտար երկրների խոհանոցի ուտեստները
Ռուսաստանի պետական Դումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորները աշնանային նստաշրջանին ընդառաջ օրինագիծ են պատրաստում հանրային սննդի օբյեկտներում գործունեության կարգավորման մասին, գրում է Известия-ն:
Մասնավորապես, պատգամավորները առաջարկում են ռեստորանների ու սրճարաններին պարտավորեցնել, որ ազգային խոհանոցի ուտեսները կազմեն ճաշացանկի առնվազն 50 տոկոսը: Պատգամավորի կարծիքով, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի գաստրոնոմիական ավանդույթների վերածննդին ու զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջիկներ ներգրավելուն:
Օրինագծի համահեղինակ Վադիմ Սոլովյովը լրատվամիջոցին ասել է, որ շատ զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են համտեսել ռուսական խոհանոցի բարիքները, կարող են զարմանք ապրել, քանի որ անգամ Մոսկվայի կենտրոնում ավելի հեշտ է գտնել ամերիկյան ֆաստֆուդ, իտալական, ճապոնական խոհանոց, քան ռուսական:
Դա, պատգամավորի կարծիքով, բացասական երևույթ է: