Դժբախտաբար, պոտենցիալ ներդրող չկա. Զախարյանը՝ «Նաիրիտ»-ի գործարկման մասին
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ որևէ ներդրող, որը գոնե «Նաիրիտի» գործարկման ցանկություն կհայտնի:
«Որքան ինձ հայտնի է նման ներդրող չկա»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Երվանդ Զախարյանն էլ արձագանքեց` ասելով, որ այսօր, դժբախտաբար, պոտենցիալ ներդրող չկա:
«Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի եղել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել»,- հայտնեց Ե.Զախարյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը պնդում է, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք թալանվել է գործարանը, սակայն Երվանդ Զախարյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ. «Թե նախկին վարչապետի, թե նախկին նախարարի մասով մեկնաբանություններ չունեմ»:
«Եթե մենք չունենանք համարձակություն հստակ մատնանշել մեղավորներին, ապա սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,-արձագանքեց Ն. Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ