Սիրիայում հայ համայնքի պահպանությունը գերխնդիր չէ. Ֆիրդուս Զաքարյան
Վերջին շաբաթների ընթացքում սիրիահայերի հոսքը Հայաստան ակտիվացել է. նրանք հիմնականում ցամաքային ճանապարհով գնում են լիբանան, Բեյրութից օդանավով գալիս են Հայաստան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում շուրջ 1000 սիրիահայ է եկել և այս պահին Հայաստանում ընդհանուր առմամբ 13 հազար սիրիահայ կա:
«Տեղի բոլոր կառույցները սիրիահայերին մնալ կամ չմնալու հարցում չեն ստիպում, բայց ասում են` կամքը ձերն է, եթե պիտի գնաք, ապա գնացեք Հայաստան: Այդ դիրքորոշումն են հիմա պաշտպանում և բնականաբար, մեկնողների մեծ մասը նախընտրում է գալ Հայաստան»,-հավելեց նախարարության պաշտոնյան:
Նրա խոսքով, առաջնայինը համայնքում մնացած մարդկանց անվտանգության ապահովումն է. «Համայնք պահպանելու խնդիրը, որպես այդպիսին…համայնք հանուն համայնքի գոյություն չունի: Կարևորը մարդկանց անվտանգությունն է, և մարդիկ իրենք են որոշում: Այնպես չէ, որ ճանապարհը փակ է, չեն կարող գալ: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, օրինական ճանապարհներով գալիս են Հայաստան: Համայնքի պահպանումը գերխնդիր չէ, կարևորը նրանց անվտանգությունն է»:
Դեռ մայիսին, պաշտոնյայի տվյալներով, Սիրիայի հայ համայնքում հայերի թիվը հասնում էր 18 հազարի, որից շուրջ 4 հազարը մինչ այժմ հեռացել է համայնքից:
Հարակից հրապարակում`
Հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով Հալեպի հայ համայնքը վնասներ չի կրել. Ժիրայր Ռեիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ