ԱՄՆ-ում կարտադրեն «Քայլող մեռյալներ» գարեջուր
ԱՄՆ-ում կհայտնվի «Քայլող մեռյալներ» գարեջուր, որը ստեղծելու են հանրահայտ սերիալի հեղինակները՝ գարեջուր արտադրող փոքր ընկերության հետ համատեղ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նոր ապրանքանիշը հնդկական բաց գարեջուր է լինելու եփված նարնջի կեղևների հետ, ինչը գարեջրին ցիտրուսային համ կտա: Շշի վրա զոմբի-կրիա է պատկերված լինելու այլ մեռյալներով շրջապատված: Պաշտոնական կայքում գրված է, որ գարեջրի թնդությունը կլինի 6,7 տոկոս:
Ջորջիա նահանգում գտնվող գործարանը մասնագիտանում է գարեջրի յուրահատուկ տեսակների փոքր քանակների արտադրության մեջ: Նոր տեսակի վաճառքի ժամկետը չի նշվում: 2014-ի մարտին ԱՄՆ-ում ներկայացրել էին գարեջուր, որը նվիրված էր «Քայլող մեռյալներ»-ի 5-րդ սեզոնի վերջին սերիային: Գարեջրի կազմում ի թիվս այլ բաղադրամասերի նաև այծի ապխտած ուղեղ կար: