Կոկորդիլոսի արցունքներ. Աշխարհի ամենաթանկ պայուսակները (լուսանկարներ)
Նորաձևության աշխարհում բունտ է բարձրացել. դերասանուհի, երգչուհի, Սերժ Գենսբուրգի մուսսա Ջեյն Բիրկինը պահանջել է Hermès-ից, որպեսզի անվանափոխի այն պայուսակի անունը, որն ի պատիվ իրեն է կոչվել:
Գազետա.ռու-ն գրում է, որ PETA կենդանիների պաշտպանության կազմակերպությունը նրա անունից հայտարարություն է տարածել. «Ինձ անհանգստացնում է դաժանությունը, թե ինչպես են որսորդները վերաբերվում կոկորդիլոսների հետ հանուն այն բանի, որ Hermès-ը թողարկի իմ անունով հերթական պայուսակը: Ես խնդրել եմ Hermès-ին անվանափոխել մոդելի անունը, քանի դեռ այն մեթոդները, որոնցով պայուսակների համար կաշի են ձեռք բերում, չհամապատասխանեն միջազգային չափանիշներին»:
Hermès-ի «Բիրկին» պայուսակները արտադրվում են 1984 թվականից: Ի պատիվ դերասանուհու կոչվող պայուսակները շատ արագ դարձել են դասական, իսկ հետո նաև հարստության, իշխանության խորհրդանիշ:
«Բիրկին» պայուսակները ամենաթանկն են աշխարհում: Որպեսզի ցանկացողը գնի այդ պայուսակը, պետք է սպասի իր հերթին վեց տարի: Հունիսի սկզբին վաճառվել է այդ պայուսակներից մեկը. գնել են աճուրդում 222 հազար դոլարով: Պատմության ընթացքում «Բիրկին» պայուսակը վաճառվել է նաև 432 հազար դոլարով: Այն նույնպես պատրաստաված է եղել կոկորդիլոսի կաշվից:
Hermès-ը նույնպես հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. «Ջեյն Բիրկինի մեկնաբանությունը որևէ դեպքում չի ազդում երկար տարիներ շարունակվող մեր ընկերության և վստահության վրա: Hermès-ը հարգում և կիսում է նրա զգացմունքները. մենք նույնպես շոկի մեջ էինք՝ տեսնելով կենդանիներին մորթելու կադրերը: Տեխասի ագարակում, որը արձանագրված է տեսանյութում, արդեն քննություն է ընթանում: Իրավունքի ցանկացած խախտում կշտկվի, իսկ մեղավորները կտուգանվեն: Ուզում ենք ընդգծել, որ այդ ագարակը չի պատկանում Hermès-ին, իսկ կոկորդիլոսի կաշին, որը բերվել է այդտեղից, չի օգտագործվում «Բիրկին» պայուսակների պատրաստման համար»:
Գազետա.ռու-ն ներկայացրել է այլ ապրանքանիշների թանարժեք պայուսակներ.
Կոկորդիլոսի կաշվից արված պայուսակ, Carolyn, Marc Jacobs, $38,000
Կոկորդիլոսի կաշվից պայուսակ Gadino, Hilde Palladino, $38,470
Կոկորդիլոսի կաշից պայուսակ Tribute Patchwork, LV, $42,000
Precious Rose, Leiber, $92,000
Matte Crocodile Birkin, Hermès, $120,000
Urban Satchel, Louis Vuitton, $150,000, պատրաստված է պլասմասե շշերից, ծխածոտի տուփերից, մաստակների թղթերից
Ալիգատորի կաշվից ՝ Cleopatra, Lana Marks, $250,000
Կոկորդիլոսի կաշվից Diamond Forever, Chanel, $261,000
Hermès Birkin, Ginza Tanaka, $1.9 միլիոն, 2000 ադամանդ է օգտագործված:
1001 Nights, Mouawad, $3.8 միլիոն: Ընդգրկվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում որպես ամենաթանկ պայուսակ: Ոսկե պայուսակի վրա 10 վարպետ աշխատել է 8,800 ժամ, օգտագործել են 56 վարդագույն, 105 դեղին, 4356 թափանցիկ ադամանդ: