Չեչեն աղջիկները գումար են շորթել «Իսլամական պետությունից»
Երեք չեչեն աղջիկներ սոցցանցերում օգտագործելով կեղծ օգտատերերի հաշիվներ, գումար են շորթել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հավաքագրող գործակալներից,-հաղորդում է Lenta.ru պարբերականը` հղում կատարելով «Russia Today»-ին:
Չեչենուհիները կապվել են ահաբեկիչների հետ, սրանք էլ նրանց հրավիրել են Սիրիա: Աղջիկները հավաստիացրել են, որ պատրաստ են միանալ խմբավորմանը, սակայն միջոցներ չունեն տոմսեր գնելու համար: Պատրաստակամությունը հաստատելու համար նրանք ուղարկել են լուսանկարներ, որտեղ երևում են իրենց դեմքերը:
Հավատալով աղջիկներին` ԻՊ-ի գործակալները նրանց էլեկտրոնային հաշիվներին գումար են փոխանցել: Ստանալով գումարը` աղջիկները դադարեցրել են նրանց հետ շփումները և ջնջել են սոցցանցերի կեղծ հաշիվները:
Այժմ այս գործով զբաղվում են իրավապահները, և կատարվում է հետաքննություն:
Հատուկ ծառայությունների գնահատականներով` ԻՊ-ի շարքերում կռվում են ավելի քան 70 երկրների քաղաքացիներ: Ըստ հրապարակման` ՌԴ արդեն 14 քաղաքացիներ ձերբակալվել են` ԻՊ-ի շարքերն անցնելու փորձ կատարելու համար:
Հունիս ամսին ՌԴ մի շարք շրջաններից, այդ թվում` Դաղստանից, Չեչնիայից, Ինգուշեթիայից, Կաբարդինո-Բալկարիայից և Կարաչևո-Չերքեզիայից այսպես կոչված «Կովկասի իմարաթը» ներկայացնող բազմաթիվ անօրինական խմբավորումների առաջնորդներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում