Ճապոնիայում կրակել են աշխարհի ամենահզոր լազերային ապարատից
Ճապոնացի ֆիզիկոսները հայտարարել են, որ կրակել են աշխարհի ամենահզոր լազերից: Երկու պետավատտ հզորությամբ իմպուլսի տևողությունը (որը 1000 անգամ ավելին է, քան ամբողջ երկրագնդի էլեկտրաէներգիայի սպառումը) կազմել է մեկ պիկովայրկյան (մեկ տրիլիոներորդ վայրկյան): Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Օսակի համալսարանում ստեղծված լազերը կոչվում է LFEX (Laser for Fast Ignition Experiments) և ունի 100 մետր երկարություն (դիտարկման ապարատի հետ միասին): Գերհզոր իմպուլսի փորձարկումները սկսվել են 2014թ-ի վերջից և 2015թ-ի հուլիսին հաստատվել են ռեկորդային ցուցանիշները:
Նմանօրինակ պետավատտային լազերների տիրապետում է ԱՄՆ-ն (օրինակ՝ Տեխասի նահանգի համալսարանում): Սակայն մասնագետները ընդգծում են, որ չնայած գերհզորությանը, նման լազերների ճառագայթումը չնչին է:
Տեխասսյան ապարատի էներգիան (150-200 Ջուոլ) ճիշտ այնքան է, որքան ուժեղ գնդակի նետումը թենիսում: Այդ էներգիան ծախսվում է 100 վատանոց լամպը երկու վայրկյան: Տեխասի համալսարանի գիտաշխատող Մայքլ Դոնովան նշել է, որ մեկ պիկովայրկյանը համարվում է գերկարճ ժամանակահատված, հետևաբար հզորությունը ճանաչվել է հսկայական:
Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ իրենց լազերի իմպուլսի էներգիան մոտ 10 անգամ ավելի մեծ է, իսկ պիկային հզորությունը մոտ երկու անգամ ավելի է տեխասյան սարքավորումից: