ԱՄՆ-ի որոշ նահանգներից թռչնամսի ներմուծման արգելքը վերացվել է
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը` Ծառայության պետի 2015 թ. հուլիսի 30-ի հրամանով ԱՄՆ-ի Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Կանզաս, Միսսուրի, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն նահանգներից ներմուծման արգելքը վերացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին