ՌԴ նախագահի օգնականն առաջարկել է ուսումնական տարին չսկսել սեպտեմբերի 1-ից
ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեվիտինը առաջարկել է տեղափոխել ուսումնական տարվա սկիզբը դպրոցների համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ըստ նրա, ուսումնական տարվա սկիզբը կարելի է տեղափոխել օգտագործելու համար տարածաշրջանների տուրիստական ներուժն այսպես կոչված «թավշյա սեզոնի» ժամանակ:
«Ինչո՞ւ պետք է բոլորը սեպտեմբերի 1-ին դպրոց գնան: Ուսումնական տարին կարելի է սկսել սեպտեմբերի 15-ից: Դա կարևոր հարց է զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու համար»,- ասել է նա:
Որպես օրինակ Լեվիտինը նշել է Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք աշնան սկզբին զբոսաշրջիկներ գրավելու համար ուսումնական տարին սկսում են սեպտեմբերի 15-20-ին:
«Ռուսաստանն ունի օբյեկտիվ պատճառներ այդ փորձը կիրառելու համար: Նշանակում է, կարելի է օրենսդրության մակարդակով ինչ-որ բան անել»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ