Ա. Մելիքյան. Լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումներն ավելացել են (տեսանյութ)
Այս տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 5 դեպք, ինչի հետևանքով տուժել է 20 լրագրող և օպերատոր:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2015թ. առաջին կիսամյակի զեկույցը (հունվար-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
Կոմիտեի նախագահի խոսքով, լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է, և գերազանցում է նույնիսկ 2008 թվականի ցուցանիշը: Նրա խոսքով, եթե 2008 թվականին ամբողջ տարվա ընթացքում 18 լրագրող է ֆիզիկական բռնության ենթարկվել, ապա 2015-ի միայն առաջին վեց ամիսների ընթացքում բռնություններ են արձանագրվել տարբեր ԶԼՄ-ների 19 աշխատակիցների նկատմամբ, որոնցից 13-ը տուժել են հունիսի 23-ի դեպքերի ժամանակ:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 34 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 12 դեպք:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է գրանցվել, որը 7- ով ավելի է, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ