Թալիբները նոր առաջնորդ են ընտրել
Իսլամական ծայրահեղական Թալիբան խմբավորումը հրապարակել է իր նոր առաջնորդի անունը: Շարժումն այսուհետ գլխավորելու է Ախթար Մոհհամադ Մանսուրը, ով համարվում է դեռ 2013 թվականին մահացած շարժման նախկին առաջնորդ մոլլա Մուհամեդ Օմարի համախոհն ու տեղակալը: Տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես հաղորդվում է, Օմարը և Մանսուրը համախոհներ էին դարձել դեռ 1980-ականներին, երբ համատեղ պայքար էին մղում Աֆղանստան ներխուժած խորհրդային բանակի դեմ: 90-ականներին, երբ արդեն թալիբները Աֆղանստանում իշխանության եկան, Մանսուրը ստանձնեց երկրի զինված ուժերի ղեկավարի պաշտոնը: Սակայն Աֆղանստանում միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո Մանսուրը հեռացել էր Պակիստան, որտեղից էլ իրականացնում է իր գործունեությունը:
Միաժամանակ հաղորդվում է, որ նոր առաջնորդը հանդես է գալիս իշխանությունների հետ խաղաղ երկխոսության օգտին, թեև գործընթացն այս պահին առաջընթաց չի արձանագրել: Հերթական բանակցային փուլը կարող է տեղի ունենալ կամ Պակիստանում կամ Չինաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ