Հայաստանի բնակչությունը 2100 թվականին` ըստ ՄԱԿ-ի զեկույցի
Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցը , որում ներկայացված է Երկիր մոլորակի բնակչության ժողովրդագրական դինամիկան մինչ 2100 թվական:
Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 18 հազար, 2030 թվականին այն կազմելու է 2 մլն 993 հազար, 2050 թվականին` 2 մլն 729 հազար` 9,6 % կորստով, իսկ 2100 թվականին 1 մլն 739 հազար մարդ: Ըստ էության ստացվում է, որ 50 տարում Հայաստանում բնակչությունը կրճատվելու է գրեթե մեկ միլիոնով:
Զեկույցի համաձայն` Երկիր մոլորակի բնակչությունը 2100 թվականին հասնելու է 11,213 մլրդ –ի: Հատկանշական է, որ մինչև 2050 թվական մոլորակի բնակչության աճը ապահովելու են 9 երկրներ` Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, ԱՄՆ, Ինդոնեզիա, Ուգանդա և Տանզանիա:
Ամենաարագ աճող տարածաշրջանը զեկույցի փորձագետները համարել են Աֆրիկան, քանի որ 2100 թվականին այս տարածաշրջանի բնակչության թիվը կրկնապատկվելու է, այն դեպքում, երբ օրինակ, ըստ կանխատեսումների, Ասիայի բնակչության թվաքանակը նվազելու է ` 2050 թվականի 5,26 մլրդ-ից 2100-ին այն դառնալու է 4,88 մլրդ մարդ: Աֆրիկայում բնակչության աճի տեմպերով հատկապես աչքի է ընկնելու Նիգերիան:
2022 թվականին ՄԱԿ-ի կանխատեսումներով Հնդկաստանը դառնալու է մոլորակի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը, իսկ երկրորդ տեղում լինելու է Չինաստանը: